News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երկու ամիս է, որ սկսել ենք եւ արդեն տեղափոխել ենք մայրաքաղաք եւ սա շարժման սկիզբն է, շատ բարձր եմ գնահատում  արթնացման այս գործընթացը, որը սկսել եւ շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: 

«Մարդիկ հուսալքված էին, մտածում էին, որ որեւէ բան հնարավոր չէ անել, մենք կարողացանք մեր քայլերի միջոցով այդ աշխատանքը կատարել: Երկու ամիս օր ու գիշեր ես Սրբազան հայրը, մեր ընկերները աշխատել ենք, չարչարվել ենք եւ դա իր պտուղները տվել է: Հիմա կան կազմակերպչական եւ այլ բնույթի հարցեր, որոնք պետք է կատարվեն եւ երեկ այդ աշխատանքների մեջ էինք, ոչ մեկ չի հանգստացել: Եկող շաբաթվա ընթացքում շատ կարեւոր գործեր կան, որոնք պետք է արվեն»,-ասաց նա:

Գառնիկ Դանիելյանի կարծիքով այդքան էլ ճիշտ չէ այս պահին վարչապետի թեկնածուի անուն տալ, քանի որ այս պահին պրոցեսներ են ընթանում:

«Սրբազան հոր առաջնորդությամբ շարժումը գնում է իր բնականոն հունով, մարդիկ վստահում են եւ հավատում են Սրբազան հորը: Ե΄ւ շարժումը, ե΄ւ անձը, կարծում եմ, որ մինչ օրս  այնպիսի քայլեր չեն կատարել, որոնք որ վստահելի չեն: Մենք մեզանից կախված ամեն ինչ արել ենք, որ շարժումը հաջողի»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ հնարավոր է շարժումը երկար տեւի, քանի որ սա գոյաբանական խնդիր է: 

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ