News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Ավելի քան 100 մարդ առևանգվել է Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող երեք գյուղերի վրա ուրբաթ գիշերը գրոհայինների կողմից հարձակումների ժամանակ, շաբաթ օրը հայտնել են շրջանի ղեկավարը և բնակիչները, հաղորդում է Reuters-ը:

Զամֆարայի Բիրնին-Մագաջիի տեղական ինքնակառավարման շրջաններից մեկի ղեկավար Ալհաջի Բալան հայտնել է, որ գրոհայինները հարձակվել են Գորա, Մադոմավա և Ջամբուզու գյուղերի վրա։ Նրա խոսքով՝ 38 տղամարդ եւ 67 կին ու երեխա համարվում են անհետ կորած։

«Բայց առևանգվածների թիվը կարող է ավելի մեծ լինել», - ասաց նա:

Զամֆարան թեժ կետ է առևանգողների խմբավորումների համար, որոնք հարձակումներ են իրականացնում և տեղափոխվում անտառներ, որտեղ նրանք ճամբարներ են ստեղծում: Նիգերիայի զինվորականները ռմբակոծել են ճամբարներից մի քանիսը, սակայն հարձակումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ