Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում հրապարակել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը, ըստ որի ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ հատկապես Խարկովի մարզում, Պոկրովսկի և Դոնեցկի շրջաններում ծանր մարտեր են ընթանում։
«Հենց նոր զեկույց ստացա Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց։ Առաջնագծի ամբողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում: Հատուկ ուշադրության են արժանանի Խարկովի մարզի, Պոկրովսկու և Դոնեցկի շրջանի այլ ուղղությունները։ Մենք քննարկել ենք պաշտպանական գործողությունները և մեր դիրքերի ամրապնդումը Խարկովի մարզում։ Առանձին`Չասով Յարում»,-ըստ «Украинская правда»-ի նշել է Զելենսկին: