News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական RheEnergise ընկերությունը մեկնարկում է արտասովոր հիդրոէլեկտրակայանի՝ HD Hydro-ի փորձնական նախագիծը:

Էլեկտրակայանը կտեղակայվի Դևոն կոմսությունում՝ Պլիմութի հարևանությամբ և կունենա 500 կՎտ հզորություն։ Նախագիծը լուծում է հիդրոէներգետիկայի հիմնական խնդիրներից մեկը՝ հարմար հարթակների պակասը: Եթե ​​այս փորձը հաջող լինի, նման էլեկտրակայանները լայն տարածում կգտնեն ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում։

Փորձագետները հաշվարկել են, որ նոր էներգետիկ օբյեկտը 2,5 անգամ ավելի հզոր կլինի, քան ավանդական մոտեցումներն օգտագործող իր նմանօրինակը: Բացի դրանից, HD Hydro-ի ածխածնի արտանետումները զրոյական կլինեն: RheEnergise-ի ինժեներները գտել են բարձրության մեծ տարբերություններից խուսափելու յուրօրինակ եղանակ՝ մոդիֆիկացնելով համակարգի աշխատանքային մարմինը։

Ջրի փոխարեն նրանք մտադիր են R19 հանքային փոշու հիման վրա ստացված լուծույթ օգտագործել։ Դրա ավելացումից ջուրը վերածվում է բարձր խտության մածուցիկ հեղուկի։ Ավելի ծանր հեղուկի օգտագործման շնորհիվ  նախատեսվում է հասնել նույն բնութագրերին, ինչ ավանդական ջրամղումով հիդրոէլեկտրակայանների դեպքում, բայց՝ օգտագործելով 40% ավելի կոմպակտ ջրամբարներ:

Դա հնարավորություն կտա նման համակարգերը տեղադրել ավելի ցածր բլուրներով տարածքներում: Դրանց առավելությունների շարքում է փաստը, որ նման էլեկտրակայաններին բնորոշ չէ աստիճանական անկումն ու ջրի արտահոսքը: HD Hydro-ի առաջին էլեկտրակայանը սնուցելու է սանտեխնիկա արտադրող ընկերությանը:

Ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Կրոշը նշել է, որ այս մշակումը նորարարական է էներգետիկ ոլորտում։ Մի շարք երկրների գործընկերներ արդեն հետաքրքրված են այս տեխնոլոգիայով. առաջիկա տարիներին RheEnergise-ը մտադիր է գործարկել առնվազն 10 ՄՎտ ընդհանուր հզորությամբ առաջին ցանցային նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ