News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Սկանդինավյան և Բալթյան երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վրացական իշխանություններին զգուշացնելով, որ ընտրել են Վրաստանի եվրոպական ապագան ոչնչացնող տագնապալի հետագիծ։ Ըստ Европейская правда-ի՝ դրա մասին ասված է ութ երկրի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Շվեդիայի ԱԳՆ-ն: Հայտարարությունը պատրաստվել է Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան ընդգրկող տարածաշրջանային համագործակցության ձևաչափի շրջանակում։

ԵՄ երկրները հայտարարել են, որ անցյալ դեկտեմբերին Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ Եվրամիությունը ցույց տվեց, որ աջակցում է վրաց ժողովրդի իղձերին։ «Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց: Սակայն վրացական իշխանություններն ընտրել են Վրաստանի եվրոպական ապագան ոչնչացնող տագնապալի հետագիծ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանում քննարկվող «Արտաքին ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը անհամատեղելի է եվրոպական նորմերին ու արժեքներին։ «Օրենքն ընդունվելու դեպքում այն կօգտագործվի լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին լռեցնելու համար, որոնք կարևոր դեր են խաղում Վրաստանին ԵՄ անդամակցության ճանապարհին օգնելու գործում: Վրաստանի իշխանությունների պնդումը, թե առաջարկը ԵՄ-ի օրինագիծ է հիշեցնում, անհիմն է և ապակողմնորոշիչ։ Վրաստանի քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում վերանայելու օրինագիծը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իշխանություններից պահանջվում է կատարել նախապայմանները, եթե Թբիլիսիում ցանկանում են միանալ Եվրամիությանը: Սակայն վրացական իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը լրջորեն սպառնում է Վրաստանի եվրոպական ընտրությունը:

«Եվրամիության թեկնածուի կարգավիճակը Վրաստանին տրվել է 9 քայլի պայմանով։ Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանություններն այդ քայլերն իրականացնելու ուղղությամբ ընդհանուր առաջընթաց չեն գրանցել: Հուսով ենք՝ Վրաստանի կառավարությունը կօգտագործի ԵՄ-ի աշխույժ ընդլայնման գործընթացի արդյունքում ստեղծված այս պատմական հնարավորությունների պատուհանը և կվերադառնա ԵՄ անդամակցության ճանապարհին»,- հայտարարել են Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 13-ին կքննարկի երկու ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, իսկ վերջնական քվեարկությունը նշանակված է մայիսի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման իրավիճակի հետ
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ օրենքն ընդունելով՝ Վրաստանը խախտում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու երեք պայման․..
ԵՄ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիայում գագաթաժողով անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ՝ ՌԴ մասնակցությամբ. Bloomberg
ԵՄ-ը գագաթաժողով կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ԵՄ-ը «անգամ փոքր-ինչ չի կատարել 1 մլն արկերի խոստումը Կիեւին». Սթոլտենբերգ
ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել...
Պայթուցիկ նյութերի դեֆիցիտը ԵՄ-ի համար դժվարացրել է Ուկրաինային օգնելը. Economist
Պայթուցիկ նյութերի անբավարարություն կա...
Բլինքենը հայտնել է, որ հաջորդ ամիսները կցուցադրեն ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները
Հաջորդ մի քանի ամիսները կցուցադրեն...
Ամենաշատ