News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը քիչ առաջ միացան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարարներ Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտնի արևելագետ Գուրգեն Մելիքյանը։ Նրանք այժմ քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։

Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը կարճ մեկնաբանեց իր՝ շարժմանը միանալը․ «Ուղերձը Սրբազանի մոտ է։ Ժամանակն է փոփոխության»։

Արա Այվազյանն էլ պատասխանեց, թե ինչու պետք է լինել Հանրապետության հրապարակում․ «Մեր արժանապատվության, հաղթանակի, մեր հայ լինելու, մեր ինքնության համար»։

Հարցին՝ Բագրատ Սրբազանի առաջարկած հաշտության օրակարգը իրագործելի՞ է այսօր, Արա Այվազյանն ասաց․ «Միանշանակ, ուրիշ տարբերակ չկա»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը այժմ գալիս է Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16:00-ին սպասվում է հանրահավաք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ