News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Երբ իշխանափոխությունը տեղի կունենա, այն մարդիկ, որոնք մասնակցել են, այսպես կոչված, սահմանազատմանը, բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ, որովհետեւ իրենք խլում են ժողովրդից իրենց սահմանադրական իրավունքը՝ որոշել սեփական տարածքն ու սահմանները: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, դեպի Երեւան քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նկատեց, որ այս պահին երթը իշխանափոխության պահանջ չունի, «բայց այս իշխանություններն արդեն այնքան են սպառել հանրային վստահության իրենց կրեդիտը, որ հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը ի վերջո, դրան հանգեցնի»:

Անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՔԿ-ն նախազգուշացում-հորդորներ են տարածել՝ կոչ անելով երթի մասնակիցներին չգնալ ապօրինի քայլերի, Չալաբյանն ասաց. «Ինչպես տեսնում եք՝ երթի մասնակիցները ոչ մի ապօրինի քայլի չեն գնում, երթը խաղաղ է՝ բացարձակապես  օրինական, սահմանադրական պահանջներով: Այստեղ ոչ ոք սեփական երկրի դեմ չի գնում: Մարդիկ այստեղ են, որ ամրացնեն երկրի դիմադրողականությունը, ինքնիշխանությունը: Ուստի այն հայտարարությունները, որ հնչել են տրամաբանությունը հասկանալի է, բայց դրանք անիմաստ ու իզուր են: մեզնից ոչ ոք չի ուզում օրենք խախտել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները երթը կանգնեցնելու համար բռնի ուժ կիրառեն, Չալաբյանը պատասխանեց. «Ես  հույս ունեմ, որ իրենք դա չեն անի, եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղի կունենա խաղաղ, սահմանադրական շրջանակներում, եւ այն նպատակները, որով այս երթը սկսվել է, դրանք կիրականացվեն բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով: Իշխանություններին էլ հորդորում եմ ոչ մի բան չսադրել: Այս երթը լույս ու բարիք է բերում, եւ ոչ մի պատճառ չկա փորձել երթի ու շարժման մասնակիցների հետ խոսել ուժի դիրքերից:

Երթի արդյունքը պետք է լինի մեր ժողովրդի միահամուռ, միասնական վճռական կամքի արտահայտումը:  Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի համակերպվում, երբ իրենից խլում են իր հայրենիքը, իր տարածքները, իր տները, այգիները, ամենակարեւորը՝ իր արժանապատվությունը: Ժողովրդին պետք է մի իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել իր արժանապատվությունը, մեր երկրի ինքնիշխանությունը»:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ընդդիմությունը ոչ մի այլընտրանք չի առաջարկում, Չալաբյանն ասաց. «Առաջարկում ենք: Մենք ասում ենք, որ պետք է գնալ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման, որում նաեւ երաշխավորվում է Արցախի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը: Երբ կունենանք այդ խաղաղության պայմանագիրը, դրանից հետո կարող ենք գնալ սահմանազատման»:

Նա համոզմունք հայտնեց, որ Շուշին ինչպես մերն է եղել, այդպես էլ մերը կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչն Արցախի հանձնման պատասխանատվությունը դրեց հայ ժողովրդի և արցախցիների վրա
Նրա գնահատմամբ՝ արցախցի ցուցարարներին «բերել են»՝ զանգված ստեղծելու համար...
Իշխանափոխությունը Հայաստանում ամենից շատ Ռուսաստանին է պետք. Իշխող կուսակցության պատգամավոր
Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում...
Ներկա շարժումը չի կարելի համեմատել 2018թ. բողոքների հետ. ՔՊ պատգամավոր
2018-ի շարժումը համաժողովրդական էին...
Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար․ Խաչատրյան
ՀՀ սահմանադրությունը երշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր...
Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին․ Սեյրան Օհանյան
Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար…
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանում
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ