News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

«Պահեստազորի սպաների շարժում»-ը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Սիսական» ջոկատ-ը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամն ու «Ազգային գվարդիա»-ն միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:

Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:

Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:

Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:

Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:

Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի:

Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից՝ զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:

Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:

Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:

Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան»:

Նշվում է նաև, որ հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար. կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարգելի՛ անտարբերներ, կարող եք չմիանալ, մեր որակին քանակ պետք չի․ Դավիթ Ամալյան
Գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին, իրենք էլ են նույն կոնտեքստով...
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում
Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը...
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան
Ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին…
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
«Հրապարակ». 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի...
«Հրապարակ». Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ