News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Կայքը հայտնել է, որ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակցիայի մասնակիցը ոստիկանների նկատմամբ «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազ է կիրառել. Նա ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ակցիայի մասնակից է ձերբակալվել. նախաձեռնվել է քրվարույթ…
Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել
Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ...
Ազդանշան տալու համար քաղաքացու գլուխը ջարդել են, հիմա կարում են. Բագրատ Սրբազան
Այս ամենի պատճառը վախն է, որը փարատելու երկու ձեւ կա. մեկը պաշտպանվել ոստիկաններով, երկրորդը խմելն է, որ լիցքաթափվեն, վերանան վախերը...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 191 դեպք. Գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել 58 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
Բերման ենթարկվածի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է, երբ նա գտնվել է ոստիկանների հսկողության ներքո. ՄԻՊ
Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160…
Ամենաշատ