News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյսին մայիսի 6-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Նրան խիստ բողոք են հայտնել՝ Reuters-ին տված հարցազրույցում՝ բրիտանական զենքի կիրառմամբ ռուսական տարածքին հարվածելու Ուկրաինայի իրավունքի մասին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնի հայտարարության առնչությամբ։

Մեծ Բրիտանիայի դեսպանին խստորեն մատնանշել են, որ Քեմերոնի թշնամական ելույթն ուղղակիորեն հակասում է Կիևի ռեժիմին հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու մասին բրիտանական կողմի ավելի վաղ արված հավաստիացումներին, ըստ որոնց՝ այդ հրթիռները ոչ մի պարագայում չեն կիրառվի Ռուսաստանի տարածքում:

Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է վերոնշյալ դիրքորոշումից՝ փաստացի իր երկիրը որպես հակամարտության կողմ ճանաչելով։ Դեսպանին հայտնել են նաև, որ ռուսական կողմը Քեմերոնի խոսքերը դիտարկում է որպես լուրջ էսկալացիայի վկայություն և Կիևի կողմից ռազմական գործողություններին Լոնդոնի աճող ներգրավվածության հաստատում։

Քեյսին զգուշացվել է, որ ռուսական տարածքում բրիտանական զենքի կիրառմամբ ուկրաինական հարվածներին ի պատասխան՝ կարող է թիրախ դառնալ Ուկրաինայի տարածքում և դրանից դուրս բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ և տեխնիկա: Դեսպանին կոչ է արվել մտածելու Լոնդոնի կողմից նման թշնամական քայլերի անխուսափելի աղետալի հետևանքների մասին և անհապաղ վճռական ու միանշանակ կերպով հերքել ԱԳՆ ղեկավարի ռազմատենչ և սադրիչ հայտարարությունները։

Մայիսի 6-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել նաև Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին՝ Ֆրանսիայի ղեկավարության ավելի ու ավելի ռազմատենչ հայտարարությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ Ֆրանսիայի աճող ներգրավվածության մասին տեղեկությունների առնչությամբ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուսական կողմը հիմնարար գնահատականներ է տվել Փարիզի ապակառուցողական և սադրիչ գծի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության հետագա սրմանը։

Ընդգծվել է, որ Ուկրաինա արևմտյան զորակազմի հնարավոր ուղարկման վերաբերյալ, ինչպես նաև իրենց անպատասխանատու հայտարարություններով Ռուսաստանի համար որոշակի ռազմավարական անորոշություն ստեղծելու՝ Ֆրանսիայի իշխանությունների փորձերը դատապարտված են ձախողման։ Շեշտվել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրներն իրագործվելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ