News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առաջիկա գիշեր տեղումները կինտենսիվանան։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վրկ-ի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+10, 

Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+11,

Տավուշում գիշերը +7+11, ցերեկը՝ +11+14,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+15,

Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18, 

Արմավիրում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+17,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+15։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ