News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքիան կհետևի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային համաձայնագրի շուրջ գործընթացի զարգացմանը և ողջունում է դրական տրամադրվածությունը: Դրա մասին ասել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (Ak Parti) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Անկախ մեր օրակարգից, ուշադիր հետևում ենք Ադրբեջանին առնչվող հարցերին։ Պատվիրակությունները (Ադրբեջանն ու Հայաստանը սահմանային հարցերով) հանդիպեցին 8-րդ անգամ։ Սահմանին, թեկուզ խորհրդանշական, դրվեց սահմանասյուն։ Ողջունում ենք ներդրումը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Ադրբեջանի վրա հարձակումներից հրաժարվելու գործում»,- երեքշաբթի ճեպազրույցում ասել է Չելիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ