News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մենք միանշանակ դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավմանը. մենք նույնատիպ իրադրության մեջ հայտնվեցինք, երբ շուրջ 100,000 հայեր ստպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որպեսզի կարողանան փրկել իրենց ընտանիքի անդամների կյանքը։ Այս մասին «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Երևանը հետևում Գազայում ընթացող պատերազմին:

«Այսպիսով, մենք դեմ ենք խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Վերջերս մենք հումանիտար օգնություն ուղարկեցինք, որպեսզի օգնենք թեթևացնել այն մարդկանց տառապանքները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում:

Ընդհանրապես, մենք միշտ աջակցել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկարամյա հակամարտության և պաղեստինյան հիմնախնդրի՝ «երկու պետություն» սկզբունքով լուծմանը։ Բացի այդ, մենք պատրաստ ենք աջակցել մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրավոր ժառանգությանը. մենք ունենք ձեռագրերի աշխարհահռչակ պահոց, որտեղ կարող ենք ժամանակավորապես հյուրընկալել ձեռագրերը, եթե կարիք լինի, տեղափոխել դրանք հակամարտության գոտուց և հետո վերադարձնել, երբ ամեն ինչ հարթվի:

Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և ռազմական գործողություններն ավարտվեն, և եթե պաշտոնական Երևանը կարող է օգնել այս համատեքստում, մենք ավելի քան պատրաստ ենք»,-ասել է Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը կարող է երկու շաբաթվա ընթացքում վերահսկողություն սահմանել Ռաֆահում. JPost
Իսրայելցի զինվորականները կարող են վերահսկողություն սահմանել Ռաֆահում...
ՀԱՄԱՍ-ի կողմից առեւանգված մի քանի տասնյակ պատանդները հաստատ ողջ են. AFP
Պատանդները դեռեւս ողջ են, վստահ է Իսրայելը...
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 15,747 երեխա է մահացել
Գոտում զոհերի ընդհանուր թիվը հասել է 37,347-ի, ևս 85,372 պաղեստինցի վիրավորվել է...
Նեթանյահուն ցրել է ռազմական նախարարների գերատեսչությունը Գանցի հրաժարականից հետո
Իսրայելի արտակարգ ռազմական գերատեսչությունը ցրվել է...
Իսրայելի բանակը շարունակում է գործողությունները եւ մարտեր մղում Գազայի հարավում եւ կենտրոնում
Իսրայելական զորքերը շարունակում են գործողությունները...
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ասել, թե քանի պատանդ է ողջ մնացել
Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ