News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


2024 թվականի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 3%-ով։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հավելեց, որ Հայաստանում մեկ զբոսաշրջիկի միջին ծախսը նույնպես նվազել է: Նա գնահատում է, որ այս 3 տոկոս տարբերությունը կապիտալի ներհոսքի վրա էական ազդեցություն չի ունենում։ «Կան կապիտալի այլ ներհոսքեր։ Արտարժույթի ներհոսքի վրա կարող է ազդել, ասենք, առևտրի գործոնը։ Խոսքը ներմուծվող ապրանքների մասին է, որոնց մի մասը հետո արտահանվում է։ Նման հոսքերն ազդում են պահանջարկի վրա»,- նշեց Գալստյանը։

Նա հայտնել է, որ ԿԲ-ն պատրաստել է կրիպտոարժույթների մասին օրինագիծ, որը շուտով կդրվի շրջանառության մեջ։

ԿԲ ղեկավարը պարզաբանել է, որ վարվող քաղաքականությունը համահունչ է լինելու ԵՄ-ում վարվող քաղաքականությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ