Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին տեղեկությունը հաստատել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։
Նրա խոսքով՝ այս ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում։ Նա պարզաբանել է, որ Nuclear sharing-ը գործում է նաև եվրոպական այլ երկրներում։
«Դրան մասնակցում են Բելգիան, Իտալիան, Գերմանիան։ Իսկ Լեհաստանը հայտարարեց այս ծրագրին մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Եվ այս պատրաստակամության հայտարարությունը հետ չի կանչվել»,- հավելել է Զալևսկին։