Ինը զինվորական մահացել է Կոլումբիայի հյուսիսային Բոլիվար դեպարտամենտում՝ ուղղաթիռի կործանման պատճառով, որը մատակարարում էր կառավարական զորքերին, որոնք մասնակցում էին երկրի ամենամեծ «Ծոցի կլան» թմրակարտելի դեմ գործողությանը։ Այս մասին տեղեկացրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Х-ում։
«Ցավում եմ ուղղաթիռի անձնակազմի ինը անդամների զոհվելու առիթով, որոնք մասնակցում էին կառավարական զորքերի մատակարարմանը Բոլիվար դեպարտամենտի հարավում, «Ծոցի կլան» կարտելի դեմ գործողության ժամանակ»,- նշել է Պետրոն։
«Ծոցի կլանը» կոլումբիական հայտնի հանցավոր խմբավորում է, ներկայում երկրի ամենախոշոր թմրակարտելն է եւ ակտիվորեն մասնակցում է ներքին զինված հակամարտությանը, որը Կոլումբիայում շարունակվում է երկար տարիներ։