News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին Եվրահանձնաժողովը համաձայնագիր է կնքել բելգիական SFPIM սուվերեն հարստության հիմնադրամի հետ՝ 900 միլիոն եվրոյով վաճառելու 23 գրասենյակային շենք, այսպես կոչված, Բրյուսելի եվրոպական թաղամասում։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Համաձայնագրի շրջանակներում SFPIM-ը կարդիականացնի գրասենյակային տարածքները՝ Բրյուսելի իշխանությունների հետ համաձայնեցված քաղաքի կանաչապատման ծրագրին համապատասխան: Շենքերից մի քանիսը նախատեսվում է հետագայում վերածել բնակարանների։

Եվրոպական հանձնաժողովին պատկանող տարածքների վաճառքը Բրյուսելում, որը գտնվում է այսպես կոչված Եվրոպական թաղամասում, նպատակ ունի «արդիականացնել և կանաչապատել» իր գրասենյակները և նվազեցնել ածխածնի հետքը:

«Այս գործողությունը Եվրոպական թաղամասը կվերածի ժամանակակից, գրավիչ և կանաչ տարածքի, որտեղ գրասենյակային շենքերը ներդաշնակորեն կհամակեցվեն բնակելի շենքերի, մանրածախ առևտրի և ժամանցի հետ», - ասում է Եվրահանձնաժողովը:

Բրյուսելն իր հերթին շահագրգռված է ԵՄ առանցքային ինստիտուտների գտնվելու վայրում մնալու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ