News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում ձերբակալվել է հրացանների հավաքման վրաց-իսրայելական ձեռնարկությանն առնչվող գործարար Յոհան Էլիգուլան:  

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազը Վրաստանի 58-ամյա քաղաքացուն մեղադրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված փողը լվանալու մեջ։ Գործով ներգրավված է նաեւ նրա 34-ամյա որդին՝ Դեյվիդ Էլիգուլան։
Ըստ Newsgeorgia-ի՝ հայր ու որդի 2023 թվականին հինգ անգամ խոշոր գումար են ստացել կոլումբիական թմրակարտելի անդամներ ներկայացած ՀԴԲ-ի գործակալներից: Ընդհանուր առմամբ, նրանց փոխանցվել է ավելի քան 500 հազար դոլար կանխիկ գումար։ Ծառայությունների համար վճարներից պահում անելուց հետո հայր և որդի կրիպտոարժույթի և բանկային փոխանցումների միջոցով գումարը փոխանցել են գործակալներին: Յոհան Էլիգուլան հաճախորդներին իրենից ռազմամթերք գնելու առաջարկ է արել։
«Նա պարծենում էր, թե երկրներից մեկում վերահսկում է ռազմաարդյունաբերության զգալի մասը»,- նշել են դատախազությունում։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները գործարարին համոզել են իրենց վաճառել «երկիր-օդ» դասի ութ հրթիռ՝ պնդելով, թե     հրթիռներն անհրաժեշտ են նարկոկարտելի գործունեությանը խանգարող կառավարական ուղղաթիռները խոցելու համար։

Էլիգուլան ձերբակալվել է ապրիլի 15-ին՝ գումարի մի մասը՝ 690 հազար դոլարը փոխանցելու պահին։ Նույն օրը ձերբակալվել է նրա որդին։ Հորն ու որդուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ 

Վրացական Pirveli հեռուստաալիքը Յոհան Էլիգուլին նկատել է ավտոմատ զենքի հավաքման վրաց-իսրայելական «Delta САА» գործարանի բացման կադրերում։ Գործարանը հիմնադրվել է 2021 թվականին՝ Թբիլիսիի «Դելտա» պետական ռազմագիտատեխնիկական կենտրոնի բազայի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ