News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին:

«Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավորն այն է, թե որ ենթակառուցվածքներով է այն գալիս եւ ում ես դու դրա համար վճարում: Եթե խոսքը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի մասին է, ապա հայտնի է, որ այն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Ուստի եթե նպատակ է դրվել խորապես դիվերսիֆիկացնելու կամ ապառուսիֆիկացնելու Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, ապա նախեւառաջ, պետք է դրվի երկու խնդիր. Ռաջինը, 2013 թվականի հայտնի գազային համաձայնագրերի վերանայում, երկրորդը, ամբողջ գազատրանսպորտային համակարգի ձեռքբերման հարցը պետք է քննարկվի:

Ոչ առաջինի, ոչ երկրորդի համար այսօրվա Երեւանը ռեսուրս եւ քաղաքական կամք չունի: Հետեւաբար, սա մերկապարանոց, պրոպագանդիստական հնարք է: Ես սրա հավանականությունը շատ ցածր եմ գնահատում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը
Աշխատանքներն իրականացվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում...
Իշխանությունները չգիտեն, թե արդյոք Հայաստանի կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում են Ալմա-Աթայի հռչակագրին
Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է…
«Հանուն հայրենիքի» շարժումը կանգնեցրել է նոր տարածքների հանձնումը եւ միջանցքի բացումը Հայաստանով. դեսպան
Եթե շարժումը դադարեցնի գործունեությունը, մի քանի օրում կհանձնվեն նոր տարածքներ...
Բայրամովը պատասխանել է Միրզոյանին.  Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է
Սահմանադրությունների համեմատությունն անընդունելի է...
Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել է, որ Երեւանից ստացվել են խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ
Բաքուն գոհ է...
Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին
Կիրանցում ունենք գործող դպրոց այլ շենքում: Նոր դպրոցի շենքն ավելի մոտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ