News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննչական գործողություններ սկսելու դատարանի որոշմանը։

«Ես որոշել եմ ավելի մեծ ուժով շարունակել, հնարավորության դեպքում, [աշխատել] որպես Իսպանիայի կառավարության ղեկավար», - ասել է վարչապետը։ Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։

«Ես և կինս գիտենք, որ այս զրպարտչական արշավը չի դադարի, մենք դրանից տառապում ենք արդեն 10 տարի, մենք կհաղթահարենք այն», - ավելացրել է Սանչեսը, ով վարչապետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։

Ապրիլի 24-ին դատարանը հայտարարել է Գոմեսի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կապեր օգտագործելու և կոռուպցիայի կասկածանքով։ Բողոքը ներկայացրել է «Մաքուր ձեռքեր» սինդիկատը, որն ընդունել է, որ մեղադրանքները հիմնված են մամուլի հրապարակումների վրա։

Մադրիդի նահանգային դատախազությունն արդեն խնդրել է հետաքննությունը փակել։ Ըստ El Confidencial թերթի, գործը կենտրոնանում է Գոմեսի հարաբերությունների վրա մի քանի մասնավոր ընկերությունների հետ, որոնք ստացել են միջոցներ և պետական ​​պայմանագրեր կառավարությունից:

Հետաքննությունը սկսելուց հետո վարչապետը չեղյալ է հայտարարել իր հանրային միջոցառումները՝ մտածելու, թե արդյոք կմնա իր պաշտոնում: Սանչեսը նաև մեղադրել է երկրի աջ և ծայրահեղ աջ քաղաքական ուժերին Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների համար։ Վերջին օրերին Մադրիդում Սանչեսին աջակցող ցույցեր են տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ