News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

2020թ. պատերազմի թեժ փուլից հետո շարունակվում է դիվանագիտական պատերազմը, եւ հայկական կողմը տանուլ է տալիս այդ պատերազմում։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա այս վիճակը կապել է այն բանի հետ, որ իրական դիվանագետներն ԱԳՆ համակարգից դուրս են մնացել, իսկ նրանք, ովքեր այնտեղ չպետք է լինեն, հենց այնտեղ են գտնվում։ Նրա գնահատամամբ՝ նրանք պրոֆեսիոնալ դիվանագետներ չեն եւ լուռ դառնում են իրականացվող քաղաքականության համամասնակիցներ եւ պարտության մաս։

Մելքոնյանն ավելացրել է, որ հայկական կողմի հակառակորդների արտաքին քաղաքականության հայեցակարգը գիտական մշակման է ենթարկվել, ինչին դիմակայում է Հայաստանի քաոտիկ վարքագիծը՝ սա անվանելով պարտության հիմքը։

Փորձագետը նշել է, որ Թուրքիան ամրապնդում է իր դերն աշխարհում եւ տարածաշրջանում՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը պետք է վերանայվի սրա հաշվառմամբ։ «Թուրքական հայեցակարգի մշակումը սկսվել է 1994թ., Լեռնային Ղարաբաղի հրադադարից անմիջապես հետո։ Թուրքական շրջանակներն այն ժամանակ զեկուցում էին, որ Ադրբեջանի հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ադրբեջանցի երիտասարդությունը Ղարաբաղը համարի ոչ թե որպես առանձին տարածք, այլ որպես հայրենիք։ Իսկ մեզ մոտ այժմ տեղի է ունենհում հակառակը. իշխանությունները կոչ են անում հայրենիքը տարածք համարել։ Ուստի նոր հայեցակարգը պետք է ունենա հստակ ազգային գաղափարախոսական ուղղվածություն»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ