News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Financial Times-ը նշում է, որ արևմտյան խոշորագույն բանկերը, որոնք շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, անցյալ տարի վճարել են ավելի քան 800 միլիոն եվրո հարկ՝ չորս անգամ ավելի, քան մինչև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմ սկսելը։

Ռուսաստանում ակտիվների չափով եվրոպական յոթ խոշորագույն բանկերը՝ Raiffeisen Bank-ը, UniCredit-ը, ING-ը, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP-ը, 2023 թվականին հայտնել են ավելի քան 3 միլիարդ եվրոյի ընդհանուր շահույթի մասին:

Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն կարող դուրս բերել Ռուսաստանից, գրում է պարբերականը։

Շահույթի աճը հանգեցրել է նրան, որ եվրոպական բանկերը վճարել են մոտ 800 միլիոն եվրո հարկեր՝ 2021 թվականի 200 միլիոն եվրոյի դիմաց, ցույց է տալիս Financial Times-ի վերլուծությունը:

Եվրոպական բանկերի վճարած հարկերը համարժեք են 2024 թվականի համար Ռուսաստանի բյուջեի բոլոր ակնկալվող «ոչ էներգետիկ» եկամուտների մոտավորապես 0,4%-ին, նշում է պարբերականը։

Օտարերկրյա բանկերը շահել են ոչ միայն Ռուսաստանում բարձր տոկոսադրույքներից, այլեւ ռուսական բանկերի դեմ միջազգային պատժամիջոցներից։ Նման միջոցները զրկել են Ռուսաստանից հեռացած իրենց մրցակիցներին միջազգային վճարային համակարգերի հասանելիությունից և մեծացրել արևմտյան բանկերի գրավչությունը երկրում հաճախորդների համար:

Եվրոպական բանկերի հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen-ին, որը Ռուսաստանում ամենամեծ ներկայությունն ունի արևմտյան բանկերի դուստր ձեռնարկությունների շարքում։ Միաժամանակ Deutsche Bank-ը, հունգարական OTP-ն և Commerzbank-ը զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը Ռուսաստանում, որն առանց այդ էլ փոքր էր Raiffeisen-ի համեմատ։

«Մենք ոչինչ չենք կարող անել ռուսական ավանդների հետ, բացի դրանք Կենտրոնական բանկում պահելուց. Հետևաբար, երբ տոկոսադրույքները բարձրացան, մեր շահույթը նույնպես ավելացավ», - պարբերականին ասել է ռուսական դուստր ընկերություն ունեցող եվրոպական բանկի թոփ-մենեջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին...
Բրիտանիայում շրջանառության մեջ են մտցրել թղթադրամներ Չառլզ III-ի պատկերով
Նոր թղթադրամներն աստիճանաբար կփոխարինեն ներկա թղթադրամներին...
Երեխաները՝ միշտ կենտրոնում․ Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին (ֆոտո)
Ամենատարբեր տարիքի երեխաներ հավաքվել էին այգում՝ շփվելու այնպես, ինչպես միայն իրենք են կարողանում շփվել, խաղալու, վազվզելու և արևը վայելելու...
Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին
Հարությունյանը պատմել է Բանկի ՏՏ ներուժից, նշել, թե ինչ քայլեր են կատարում հաճախորդների համար նորագույն տեխնոլոգիաների ինտեգրմամբ ժամանակակից ծառայություններ առաջարկելու ուղղությամբ...
Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից
Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները...
Կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը
Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները...
Ամենաշատ