News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:  Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Ժամը 21:49-ին երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ