Հինգ մարդ է վիրավորվել ուրբաթ օրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում Վաշինգտոնի Դյուպոն Սերքլ թաղամասում:
Մայրաքաղաքի ոստիկանության բաժնի պետի օգնական Ռամի Քայլն ասել է, որ ոստիկաններին կանչել են վիճաբանության պատճառով, որը սկսվել է գիշերային ակումբի ներսում և այնտեղից «հորդել փողոց»:
Նրա խոսքով՝ հինգ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Նա նաև նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որը մոտակայքում է եղել, և նրանից հրազեն է առգրավել։