News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության 2024 թ. ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, մայիսի 1-ից ՀՀ-ում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման) դրոշմավորումն անհրաժեշտ է իրականացնել ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն` հսկիչ (նույնականացման) նշաններով։

Մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։

Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ խմելու ջրերի համար չեն կարող կատարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել
Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա…
Հստակեցվում է արտադրական կանեփի արտադրության ու մեծածախ առևտրով զբաղվողների գործունեության ժամկետը, քվոտաները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ