News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի բոլոր բնագավառներից այստեղ մարդիկ կան, որոնք իրենց աջակցությունն են հայտնում միայնակ ամբողջ մի պետական համակարգի դեմ կռվի դուրս եկած ժողովրդին: ՀՀ քաղաքացին միայնակ պայքարում է իշխանությունների դեմ, որոնք պարտավոր են պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն հանել են մեծ աճուրդի: Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են:  Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

«Էս մարդիկ ունեն ՀՀ Կադաստրի կոմիտեի  կողմից տրված վկայականներ իրենց տան, հարակից տարածքների համար: Եթե Կադաստրի կոմիտեն տվել է վկայականներ, որ սա ՀՀ սեփականությունն է, դուք ո՞նց եք ասում դա Հայաստանը չի: Այսինքն դուք պետական ինստիտուտներում չե՞ք հասկացել՝ որտեղ ա սկսում ու ավարտվում մեր հայրենիքը»,-ասաց նա:

Նրա խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ տեղի ունեցողը սահամանզատում չէ, այլ միակողմանի հանձնում:

«Սահմանազատումը լինում է երկկողմանի, փոխհամաձայնեցված, բայց այս պրոցեսը նշանակում է կապիտուլացիա, որովհետև եթե ես քեզ ստիպում եմ, ասում եմ եթե չանես, կսպանեմ, ուրեմն դա կապիտուլացիա է, բա էլ կապիտուլացիան ո՞նց է լինում: Դու տենց արեցիր, որ Արցախը կորցրինք»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանություններին:

Թագուհի Թովմասյանն ասաց , որ ՀՀ քաղաքացին պիտի կանգնի տավուշցու կողքին, որովհետև տավուշցին այսօր պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Պատգամավորը պատմեց նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի  հետ իր ունեցած հանդիպման մասին՝ շեշտելով, որ ունեցել են քննարկում  կարևոր մի շարք  թեմաների շուրջ:

«Մենք շոշափել ենք բոլոր այն հարցերը, որոնք առաջանում են ՀՀ քաղաքացու մոտ: Քաղաքացին այսօր բարձրաձայնում է հարցեր Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր անվտանգության  հետ կապված: Այսօր ՀՀ-ն կանգնած է լինել, չլինելու վտանգի առաջ: Ինչքան էլ խոսեն, որ մենք 29 հազար 800 քառակուսու տերն ենք, էդպես չի: Նախ, 29 հազար 800-ը դուք որտեղի՞ց եք վերցրել, եթե մենք տարբեր քարտեզներով կարող ենք խոսել մինչև 31 հազար քառակուսու մասին»,-պարզաբանեց պատգամավորը:

Նա՝ իր խոսքով, ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Արցախի մասին, Արցախի քաղաքացիների վերադարձի ապահովման հնարավորությունների մասին հարցերը: Նրանք զրուցել են նաև Հայաստանում ժողովրդավարության մասին, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայության  մասին:

«Նիկոլ Փաշինյանն իր գոյությամբ և գործունեությամբ ոչնչացնում է Հայասատանում ժողովրդավարական ինստիտուտների բոլոր բջիջները: Ես շարունակում եմ իմ հանդիպումները միջազգային բոլոր դերակատարների ներկայացուցիչների հետ, և բարձրաձայնում եմ Հայասատնում և շուրջը տեղի ունեցողի մասին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ընդհանրապես չի խոսում Արցախի մասին»:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ իշխանությունը գերիների հարցն է բարձրացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ