News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են շարունակել աջակցել չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ու զարգացմանը։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Երկու կողմերը պայմանավորվել են շարունակել ջանասիրաբար աշխատել՝ կայունացնելու և զարգացնելու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ երկու պետությունների ղեկավարների հանձնարարականներին համապատասխան», - ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը հաստատել են 2023 թվականի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև պայմանավորվել են պահպանել փոխանակումները և շփումները բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ դիվանագիտության, տնտեսության, ֆինանսների, առևտրի, կլիմայի և ռազմական ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ