News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Մեզ փորձեցին ամեն գույնով, ամեն պիտակով պիտակավորել, բայց այդ բոլորը ժողովուրդը ֆիլրտրել է և հասկացել, թե իրականությունը, ճշմարտությունն ինչի մասին է: Հիմա էլ փորձում են այնպես ներկայացնել, թե այս պայքարը ծառայում է այլ պետությունների շահերին, որոնք ցանակնում են մեր միջոցով բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք: Ի վերջո, հասկացե՛ք, որ դուք եք իշխանությունը: Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով իշխանություններին:

«Կիրանցի այս բարձունքում, Տավուշի այս գեղեցիկ կենտրոնում մեր արդարության և ճշմարտության համար այս մեծ պայքարի օջախում  հավաքված են արժանապատիվ, հրաշալի մարդիկ, ովքեր ոտքի են կանգնել ընդդիմանալու ստին և կեղծիքին: Այս հարցը, թեպետ, ծագել է այստեղ, կամ ուղղակի որպես առաջնագիծ վերաբերում է այս շրջանին, այդուհանդերձ, լուծումները գտնվում են ողջ Հայաստանում՝ մասնավորապես՝ Երևանում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի տարբեր վայրերում իրենց անհամաձայնությունն արտահայտողներին:

«Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում ոստիկանների միջամտություն, անհամարժեք և բիրտ ուժի կիրառում է եղել, ոմանք վնասվածքներ են ստացել, ոմանց ձերբակալվել են, այդ ամենը սակայն, նշանակություն չունի: Մեր բարձրագույն արժեքը, գիտակցությունը և պայքարի ուղին ճշմարտության հաստատումն է: Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով: Մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ, այլ կերպ չի կարող լինել: Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով շարունակել իրենց անհամաձայնությունն արտահայտել: Ոստիկաններին էլ կոչ արեց չլարվել, որովհետև ժողովուրդը իրենց հետ բախումների միտում չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ