News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Վենետիկը՝ մոլորակի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկը, փորձարկում է սկսել` զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցելության համար գանձել: Այս մասին հայտնում է AP-ն։

Հինգշաբթի օրը Վենետիկն առաջին անգամ սկսեց քաղաք մուտք գործելու համար 5 եվրո գանձել այն զբոսաշրջիկներից, ովքեր ժամանում են այնտեղ մեկօրյա ճամփորդության և չեն գիշերում: Վենետիկ վճարովի մուտքը գործում է 8:30-ից 16:00-ը:

Այս նախագիծը մշակվել և հայտարարվել է նախապես՝ պիկ օրերին զբոսաշրջիկների կուտակումները նվազեցնելու և իրավիճակն ավելի տանելի դարձնելու ակնկալիքով՝ թե՛ քաղաքացիների, թե՛ այցելուների համար։

Վենետիկի երկաթուղային կայարաններում հայտնվել են մեծ տախտակներ, որոնք նշում են գալիք ամիսների ամսաթվերը, երբ քաղաքում մնալը վճարովի է լինելու, և նոր առանձին ելքեր դեպի քաղաք՝ զբոսաշրջիկների և նրանց համար, ովքեր ապրում, սովորում կամ աշխատում են Վենետիկում: Դրանց մոտ հերթապահող աշխատակիցներ կան, ովքեր այցելուներին զգուշացնում են նոր կանոնների մասին և օգնում ներբեռնել QR կոդը՝ տոմս գնելու համար։

Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով։ 

Նոր սխեմայով՝ շուրջ 6 հազար մարդ արդեն նախօրոք ձեռք է բերել ցերեկային մուտքի տոմսեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ