News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նորատուս են ժամանել մեծ թվով իրավապահներ:

Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում: Վերջինս մահացել է հիվանդանոցում՝ հրազենից ստացած վիրավորումից գիտակցության չգալով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ դեպքի ժամանակ կրակոցների վայրում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընկերոջ երեխայի կնունքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանություն է արել. հետո գնացել, բերել է զենքը եւ կրակել
Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված...
Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից...
Պապուա Նոր Գվինեայում սողանքի հետևանքով կարող է ավելի քան 2000 մարդ զոհված լինել
ՄԱԿ-ն անհետ կորածների թիվը գնահատում է 670՝ ելնելով այն փաստից, որ ավելի քան 150 տուն փլատակների տակ է...
Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան…
Որ ճանապարհներով պետք է շրջանցել փակ հատվածները Վրաստանի սահման ուղևորվելիս
Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի – Ծավ…
Հնդկաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 28 մարդու
Զոհերից ինը երեխաներ են...
Ամենաշատ