News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Տավուշի մարզում՝ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ այնտեղ բերված ոստիկանական մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին, բացեցին ճանապարհը, շուրջ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները հրել են, փորձել բերման ենթարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ու շուրջ 20 անձ տարվել են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Բերման է ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը․ նա արդեն ազատ է արձակվել, սակայն մարմնական վնասվածքներ ունի։

Տպել
Ամենաշատ