News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներից, որովհետեւ մենք տեսանք, որ այն, ինչ կատարվում է, շարունակվելու է, կոնկրետ Ոսկեպարում ականազերծման աշխատանքներն արդեն գնում են, էսօր երեւի ավարտին կհասցնեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին Կիրանցում հավաքված քաղաքացիներին ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:

«Սահամանազատում, սահմանագծում է տեղի ունենալու այդ հատվածում: Մնացած տեղերում, որտեղ վիճելի տարածքներ են, մեզ ասացին, որ դա հետո է լուծում ստանալու: Այսինքն այն եռանկյունիները, որ 10 օր առաջ եկավ ասաց, դրանք մնում են, անկլավը եւս: Դրանք հետագայում  քննարկվող հարցեր են: Հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից: Եթե Ադրբեջանը չցանկանա հանրաքվե, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքները ինչ կլինեն: Այսինքն Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ, Որովհետեւ հետեւն էլ է փակվելու, առաջն էլ: Խոսքը բերքաբերի եռանկյունու եւ գետի աջ ափին գտնվողն տարածքի մասին է, որ պատկանում է իրենց:

Մենք միակողմանի զիջման պատկեր ենք տեսնում, դրա համար հրաժարվում ենք հետագա մասնակցությունից»,-ասաց նա:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում Բաքվի քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ինյարիտու
Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել...
Այն, ինչ կատարվում է Տավուշում, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները. Թաթոյան (վիդեո)
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից…
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․կիրանցի բնակիչ
Եղանակը բացվի, քանդելու եմ․․․
Ադրբեջանի խորհրդարանում խոսել են «Իրևանի, Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի կորստի» մասին
Միլլի Մեջլիսի լիագումար նիստում պատգամավոր Բահրուզ Մահարրամովն ասել է...
«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք․․․
Ամենաշատ