News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք ներկայացվել են, մենք համարել ենք, որ դրանք սպառնում են կոնկրետ առաջին հերթին Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը, լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների առջև հայտարարեց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։

Նա ընդգծեց, որ իրենք տեղի ունեցողը համարել են միակողմանի զիջումներ և պաշտոնապես հայտարարել են, որ այդ բանակցություններին, գործընթացին այլևս չեն մասնակցելու։

«Ներողություն եմ խնդրում, մանրամասների մասին չեմ ուզում բարձրաձայնել, կարող է լինել պետական գաղտնիքներ, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն»,- ասաց Մ. Աղամյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր. Զուրաբյան
«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի...
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան
Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա...
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ