News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է, այստեղ ևս մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել ու բողոքի ակցիա են անում։

Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։

Խոսակցություններ կան, որ այն քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ։

Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները փակել փողոցն ու հեռացնում մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։

«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, գլուխը ջարդեց, գնացեք, հիվանդանոցում նկարեք։ Մեկի ոտքն էլ կոտրվել ա»,– լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծվում, որում ընդգրկվում են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսկանդարյան. Ադրբեջանին տարածքներ զիջել և մտածել, որ նա այլևս չի ցանկանա նորերը, այնքան էլ լուրջ չէ
Նրանք տվել են Ադրբեջանին, նա էլ վերցրել է: Չպիտի՞ վերցներ։ Երբ Ադրբեջանը սկսի ինչ-որ բան հետ տալ, այն...
Ալիևը օկուպացված հայկական Շուշին կապել է Միջին միջանցքի հետ
Այսպիսով, պարզվում է, որ նախագծում հիմնական շահագրգռվածությունը...
Նիկոլ Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ Նազելի Բաղդասարյան
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ...
Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը. Բաքվում ՌԴ դեսպան
Ողջունում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը...
Ադրբեջանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը
Աշխատանքներն իրականացվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում...
Իշխանությունները չգիտեն, թե արդյոք Հայաստանի կադաստրի կոմիտեի քարտեզները համապատասխանում են Ալմա-Աթայի հռչակագրին
Նշված աշխատանքներն իրականացվել են համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից: Աշխատանքի սկզբնաղբյուրը եղել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ