News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդը հաստատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու իր մտադրությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պանպրի Փիթհանուկոնը՝ Բանգկոկում իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքներով։

«Ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի ամենամեծ առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում։ Հուսով եմ, որ մեր երկկողմ ազատ առևտրի համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի մոտ ապագայում։ Ցանկանում եմ հաստատել Թաիլանդի մտադրությունը՝ զարգացնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի և տարածաշրջանի հարևան երկրների հետ՝ բանակցություններ սկսելով Թաիլանդի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ։ «Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար»,- ասել է  նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
Ամենաշատ