News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները նախատեսում են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածման արգելք մտցնել։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում, հաղորդում է Meduza-ն։

«Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել անօդաչու օդային, ստորջրյա և վերջրյա նավերի և սարքերի, անօդաչոի տրանսպորտային միջոցների, անօդաչու մեքենաների և այլ ավտոմատացված անօդաչու համակարգերի կիրառման հետևանքների մասին ցանկացած տեղեկատվության, այդ թվում՝ ֆոտո և վիդեո նյութերի տարածումն ու հրապարակումը»,- ասվում է փաստաթղթում։

Արգելվում է նաև «ցանկացած տեղեկատվության տարածումը, որը նպաստում է ՊՆ ուժերի, կապի համակարգերի կառույցների, վառելիքաէներգետիկ համալիրի, արդյունաբերության օբյեկտների, կամուրջների և նավահանգստային գոտիների տեղակայման վայրերի բացահայտմանը»:

Փաստաթղթի հակակոռուպցիոն փորձաքննությունը կտևի ապրիլի 22-ից մայիսի 5-ը։ Բանաձևի նախագծում չի նշվում, թե ինչ պատիժ է նախատեսված արգելքը խախտողների համար։

2024 թվականի մարտին նման արգելք էին մտցրել Լենինգրադի և Կուրսկի շրջանների իշխանությունները։ Դա նախաձեռնել է մարզային օպերատիվ շտաբը։ Արգելքի խախտման համար նախատեսված են տուգանքներ հազարից մինչև երեք հազար ռուբլի:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով...
Մեծ Բրիտանիան և Լատվիան Ուկրաինայի ԶՈՒ-ի համար հազարավոր FPV դրոնների մատակարարման մրցույթ են հայտարարել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ընտրության նպատակն է գտնել մատակարարներ...
Ուկրաինայի գլխավոր դատախազ. Պատերազմի ընթացքում ռուսները մահապատժի են ենթարկել առնվազն 61 ուկրաինացի ռազմագերու
Նրա խոսքով, բոլոր ուկրաինացի զինվորականները ռուսական գերության մեջ ենթարկվում են խոշտանգումների...
ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ զենք մատակարարելու...
Պատերազմի երկու տարում Ռուսաստանն Ուկրաինայում ավերել կամ վնասել է 210 000 շենք
Օգտագործվել են արբանյակների տվյալները...
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել հրապարակային միջոցառումներում. The Moscow Times
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել...
Ամենաշատ