News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի լույս 23-ի գիշերը ռուսաստանյան զորքերը գրոհային անօդաչուներով հարվածել են Օդեսային, ինչի հետևանքով տուժել է ինը մարդ, հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Տուժածների թվում չորս երեխա կա՝ երկուսը մինչև մեկ տարեկան, մյուս երկուսը ինը և տասներկու տարեկան են, ասել է Կիպերը՝ հավելելով, որ նրանք միջին ծանրության վիճակով գտնվում են  հիվանդանոցում։

Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից։

Հարձակման արդյունքում ավերվել են բնակելի շենքեր։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի վկայությամբ, առնվազն 14 բնակարան է վնասվել։

Կիևը նույնպես ենթարկվել է անօդաչուների հարձակմանը։ Քաղաքի վարչակազմի տվյալներով, քաղաքի վրա արձակված բոլոր անօդաչուները խոցվել են։ Ավերածություններ և տուժածներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ապրիլի լույս 23-ի գիշերը Օդեսայի, Կիևի, Նիկոլաևի և Չերկասի շրջաններում ոչնչացվել է ռուսաստանյան զորքերի արձակած 16 անօդաչուից 15-ը։ Բացի այդ, ռուսաստանյան զորքերը երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով գրոհել են ուկրաինական տարածքը, հայտնել է Օլեշչուկը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել հրապարակային միջոցառումներում. The Moscow Times
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել...
ԱՄՆ-ը թույլ է տվել ՀՕՊ հրթիռներով խփել Ռուսաստանի ցանկացած կետում
Ուկրաինան կարող է խփել Ռուսաստանի տարածքին...
ԱՄՆ-ը պատրաստ է Կիեւին տրամադրել 50 մլրդ դոլարի վարկ, եթե ԵՄ-ը անժամկետ պատժամիջոցներ մտցնի ՌԴ-ի դեմ. FT
Վարկը կմարվի սառեցված ակտիվների շահույթի հաշվին...
Բայդենը պատմել է՝ ինչպես է պատկերացնում խաղաղությունն Ուկրաինայում
Միացյալ Նահագներն Ուկրաինայի հետ ունի նույն հարաբերությունները, ինչ այլ երկրների հետ...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Ֆիդանը Թուրքիայի կարեւորագույն առաջնահերթությունն է անվանել շուտափույթ կարգավորումն Ուկրաինայում
Կարգավորումն Ուկրաինայում՝ Թուրքիայի կարեւոր առաջնահերթություն...
Ամենաշատ