News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթը պետք է քայլեր ներառի պատժամիջոցները շրջանցող ռուսական նավթ տեղափոխող լցանավերի «ստվերային նավատորմի» դեմ, Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը ամենակարևոր հարցերից մեկն է»,- նրա խոսքն է մեջբերում Reuters-ը։

«Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը, ինչպես նաև միջոցներ՝ Ռուսաստանի ստվերային նավատորմը սահմանափակելու ուղղությամբ», - հավելել է Շվեդիայի արտգործնախարարը։

Պատժամիջոցների փաթեթի քննարկումը վաղ փուլում է, այն չի ընդունվի Լյուքսեմբուրգի հանդիպմանը, նշում է Reuters-ը։

Ռուսաստանմյան նավթի և նավթամթերքների ներմուծման համար գնային սահմանափակումներ են գործում։ Ռուսաստանից խողովակաշարային գազը և հեղուկ բնական գազը պատժամիջոցների չեն ենթարկվում.

Եվրահանձնաժողովի բնորոշմամբ, «ստվերային նավատորմը» ներառում է հին նավեր, որոնք պատկանում են անհայտ սեփականատերերի կամ կառույցների, որոնք թաքցնում են շահառուներին, և որոնք ներգրավված են պատժամիջոցների տակ ընկնող նավթի առևտրում՝ տարբեր խարդախ մեթոդներ օգտագործելով, գրում է Forbes-ը։

Bloomberg-ն ավելի վաղ պնդում էր, որ 2023 թվականին ծովով առաքվող ռուսաստանյան նավթը վաճառվում էր սահմանված գնից՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց, ավելի բարձր գներով: Պարբերականի համաձայն, պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվում են լցանավեր, որոնք նավարկում են այն երկրների դրոշների ներքո, որոնք չեն միացել պատժամիջոցներին, բայց իրականում պատկանում են ռուսաստանյան ընկերություններին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ