News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական մամուլում տարածված փաստաթղթի լուսանկարը, որն իբր ընդունվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան եռակողմ հանդիպման ժամանակ, որում նշվում են ռազմական խնդիրները։

«Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։

Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության և Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունները և բավարարել իր մարդասիրական կարիքները, ներառյալ՝ աջակցելով Հայաստանի շարունակական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպես ժողովրդավարություն ըև օրենքի գերակայությունը»,- նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հարցման պատասխանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը Հայաստանի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Այստեղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի ներկայությունը…
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային․ Ռիչարդ Վերմա
Անցած տարի մենք 67 տոկոսով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ