News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակցին` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Երեկ ՔՊ–ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»,– գրել է փաստաբանը։

Նա նշել է, որ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, ինչից հետո կներկայացնի մանրամասները:

Սամվել Վարդանյանը ապրիլի 15-ին` մինչ ձերբակալությունը, հայտնել էր, որ ինքը չի վիրավորել, ուղղակի հանրային պարսավանքի ինստիտուտն է փորձել գործի դնել։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա։ «Ես ուզում էի վճարել, նա կանգնեց իմ ճանապարհին և սկսեց այնպիսի բաներ ասել, որ ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես ասացի` ճանապարհ տուր, բայց չթողեց, և այդ ժամանակ ես հրեցի իրեն ու անցա։ Նա նկարահանելու իրավունք էլ չուներ, դա նշանակում է մտնել իմ սեփական տարածք»,– պատմեց Ասլանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը
Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր...
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը...
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Ամենաշատ