News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղների հետևանքով երեք օրվա ընթացքում առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 27-ը վնասվածքներ են ստացել, կիրակի օրը հայտնել է կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է AP-ն:

Աղետների կառավարման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլլահ Ջանան Սայքն ասել է, որ հեղեղումներ են տեղի ունեցել մայրաքաղաք Քաբուլում և երկրի մի շարք այլ նահանգներում:

Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն։

Ջրհեղեղը վնասել է նաև մոտ 800 հեկտար գյուղատնտեսական հողեր և ավելի քան 85 կիլոմետր ճանապարհներ, ասել է Սայքը։

Նա հավելել է, որ արևմտյան Ֆարահը, Հերաթը, հարավային Զաբուլը և Քանդահարը ամենաշատ տուժած նահանգներից են:

Եղանակային դեպարտամենտը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Աֆղանստանի 34 նահանգների մեծ մասում տեղումներ են սպասվում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ