News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմինը:

Սահմանված է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն,, պետք է կանգնեն հատուկ հաշվառման, պետք է ընդգրկվեն համապատասխան ռեեստրում, որի վարումն իրականացվում է ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան լիազոր մարմնի կողմից  կողմից, և (կամ) ունենան հատուկ թույլտվության (լիցենզիա) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ գործունեություն իրականացնելու իրավունքի վերաբերյալ։

Վերը նշված դրույթներով սահմանված պահանջները ԵԱՏՄ անդամ երկրների կողմից կատարումը կհավաստի անդամ պետությունների կողմից հարգադրոշմման գործընթացը պատշաճ իրականացնելու մասին, ինչն իր հերթին, հիմք կծառայի անդամ երկրների հարգադրոշմները եվրասիական տարածքում ճանաչելու համար (խուսափելով կրկնակի հարգադրոշմման պահանջներից)։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
Ամենաշատ