News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն, որում ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

Այս պահին հայտնի են «Լուսակերտ Էլիտ» ՍՊ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ, «Աշտարակ ձու» ՍՊ, Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություններում անցկացված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց՝ նշված արտադրություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Նմուշառված ձվերի լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ դրանք համապատասխանում են սեղանի ձվի նկատմամբ օրենքով և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Հայտնի են նաև «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երկու մասնաճյուղերում իրականացված դիտարկման արդյունքները: Մասնավորապես՝

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում գործող խանութում հայտնաբերվել է Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրության պիտանիության ժամկետն անցած 20 հավի ձու, որոնց իրացումը կասեցվել է, ձվերը ոչնչացվել են,

Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել է Մհեր Ավետիսյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող 22․03․2024թ. արտադրության թերի մակնշմամբ 11 տուփ լորի ձու (յուրաքանչյուրում 20 հատ), որոնց իրացումը կասեցվել է, տուփերը վերադարձվել են մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։

Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել
Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա…
Հստակեցվում է արտադրական կանեփի արտադրության ու մեծածախ առևտրով զբաղվողների գործունեության ժամկետը, քվոտաները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ