News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արած հայտարարություններին.

«Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում  Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից հետո Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք:

Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի  ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:  

Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավարտվում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
Խաղաղապահները դուրս են գալիս Ղարաբաղից...
Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Գագիկ Ծառուկյան
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի...
Առաջնահերթ նշանակություն պետք է տալ Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ բանտարկյալների ազատմանը. Աֆեյանը՝ «Ավրորա»-ի ժամանակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության իր ուղերձում Հայաստանի...
Բաքուն պարզաբանել է. Լեռնային Ղարաբաղի բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների ձերբակալության ժամկետները կերկարացվեն
Առաջարկվել է երկարաձգել ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի նկատմամբ կալանքով ընտրված խափանման միջոցի ժամկետը...
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
«Karabakh Records» տելեգրամյան ալիքն ահազանգում է, որ ադրբեջանցիները...
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը
Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը երկարացվել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ