Մոսկովյան շրջանի Crocus City Hall համերգասրահի վրա հարձակմանը մասնակցած երկու անձինք այցելել են Թուրքիա, սակայն նրանց վերաբերյալ Մոսկվայից որևէ նախազգուշացում չի եղել։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ձերբակալված չորս ահաբեկիչներից երկուսը նախկինում շրջել են Ռուսաստան-Թուրքիա-Ռուսաստան երթուղով, նրանք հանրապետության տարածք են ժամանել Մոսկվայից։ Միևնույն ժամանակ, նրանք չունեն որևէ գրանցում Թուրքիայում՝ բնակության թույլտվություն կամ հանրապետությունում օրինականացման այլ փաստաթղթային ապացույց։
Աղբյուրները հավելել են, որ այդ անձանց վերաբերյալ Մոսկվայի կողմից նախազգուշացումներ չեն եղել։ Թուրքիայում նրանց ներկայության փաստերը «ուսումնասիրվում են ամենայն ուշադրությամբ» և կշարունակեն հաղորդվել ռուսական կողմին։
Պարբերականը նշում է, որ «Անկարան ուշադիր ուսումնասիրել է այս երկու անձանց հետ կապված բոլոր հարցերը և ամեն ինչ հայտնել Մոսկվային»։
Ինչպես հավելում է պարբերականը, թուրքական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանը կուժեղացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և նրա ճյուղավորվող ԻՊ-Խորասանի գործունեության մասին տեղեկատվության փոխանակումը, քանի որ դրանք հավասարապես սպառնալիք են Թուրքիայի համար։