Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա։Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։
«Քննարկվում են տարբեր տարբերակներ։ Եվ, իհարկե, այն ըմբռնմամբ, որ նրանք պետք է դառնան ընդհանուր միջավայրի մաս։ Եթե մի կողմը դա անում է, ապա մյուսը պետք է պատասխան տա: Հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա»,- ասաց Միրզոյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանը վավերացրել Հռոմի ստատուտը, եթե միաժամանակ քննարկվում է հայցերը հետ կանչելու հնարավորությունը, նախարարը, մասնավորապես, նշել է. «Վավերացումը լրացուցիչ իրավական անվտանգության մեխանիզմ է ապահովում»: