News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կիոտոյի հանրահայտ Գիոն թաղամասի այցելուներին կարգելվի մուտք գործել մի շարք փողոցներ ու ծառուղիներ, հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ զբոսաշրջային հոսքերի վերադարձը նախահամաճարակային մակարդակին առաջացրել է տեղի բնակիչների դժգոհությունը՝ քաղաքի հյուրերի կուտակումների և նրանց ոչ միշտ պարկեշտ պահվածքի պատճառով։

Գիոնն այն տարածքն է, որտեղ փողոցներում հաճախ կարելի է գտնել գեյշաներ և մայկոներ՝ կանանց, ովքեր հյուրերին հյուրասիրում են երգով, պարով և զրույցով: Սակայն որոշ աղբյուրներ սխալմամբ գեյշաների աշխատանքը համեմատում են մարմնավաճառության հետ։

Գիոնում կան թեյատներ, որտեղ անցկացվում են ճապոնական ավանդական արարողություններ, որտեղ աշխատում են գեյշաներն ու մայկոները։ Սակայն, նշվում է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, չնայած դա ուղղակիորեն արգելող նշաններին, սկսում են լուսանկարել և տեսագրել կանանց, փորձել մոտենալ նրանց և դիպչել նրանց էլեգանտ կիմոնոյին։ Բացի այդ, հաճախակի են լինում մասնավոր տարածք մուտք գործելու փորձեր։

Դեկտեմբերին Գիոնի բնակիչների խորհուրդն իշխանություններին կոչ արեց միջոցներ ձեռնարկել կռվարար զբոսաշրջիկների դեմ՝ ընդգծելով, որ իրենց տարածքը «զվարճանքի պուրակ չէ»:

Տեղի բնակիչները դժգոհում են, որ Կիոտոյի որոշ այցելուներ իրենց պահում են պապարացիների պես, երբ տեսնում են շտապող գեյշաներին և սկսում են լուսանկարել ու հետապնդել նրանց նույնիսկ երկու մետրից ոչ ավելի լայնությամբ նեղ փողոցներում։

Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից, թեեւ դեռ պարզ չէ, թե ինչպես է այն կարգավորվելու։ Հավանաբար կտեղադրվեն համապատասխան նշաններ և ուղեցույցներ: Գլխավոր տուրիստական ​​փողոցը՝ Հանամիկոջին, բաց է մնալու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ