News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում պաշտոնապես բացվել է մայրցամաքային Եվրոպայում առաջին Անդյոյա (Andøya) ուղեծրակայանը։ Տեղեկությունը հայտնվել է Andoya Space աերոտիեզերական ընկերության տիեզերակայանը կառավարողի պաշտոնական կայքում։

Բացման արարողությանը մասնակցել է Նորվեգիայի թագաժառանգ Հոքոնը։

Անդյոյա տիեզերակայանը թույլ կտա Նորվեգիային մտնել այն երկրների մեջ, որոնք կարող են իրականացնել փոքր եւ միջին չափերի արբանյակների արձակում։ Համալիրը ներառում է  թռիչքների կառավարման կենտրոնը, ենթակառուցվածքը մեկնարկների նախապատրաստման համար եւ մի քանի մեկնարկային հարթակներ։

Անդյոյայի գտնվելու վայրը հեռավոր հյուսիսում թույլ կտա ուղեծրային արձակումներ իրականացնել խիստ ռետրոգրադային թեքման տակ (90-ից մինչեւ 180 աստիճան)։ Դրանք նպաստավոր են արեւասինքրոն եւ բեւեռային ուղեծրերի համար եւ մեծ պահանջարկ ունեն, քանի որ այդ հետագծով արբանյակների արձակումը ամբողջ աշխարհում սահմանափակ է։

Սպասվում է, որ  առաջին արձակումն այս տիեզերակայանից կիրականացնի Isar Aerospace գերմանական մասնավոր աերոտիեզերական ընկերությունը  Spectrum սեփական երկաստիճան կրիչ հրթիռի փորձարկման շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ