News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիյան հայտնի Foreign Policy ամսագիրը ներկայացրել է պատմության մեջ բեղավոր բռնակալներին` այդ ցանկում ընդգրկելով նաեւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին:

Հրապարակման մեջ Աթաթուրքին նվիրված հատվածում նշվում է, որ Աթաթուրքի երիտասարդ տարիներին, երբ նա սպա էր, Օսմամյան կայսրությունում բեղերը մոդայիկ էին: «Աթաթուրքն այդ ժամանակ փորձել է նմանվել  Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-ին: Սակայն Աթաթուրքը 1923-ից հետո, երբ ստեղծեց Թուրքիայի հանրապետությունը, բեղերը լրիվ վերացրեց: Դա մի խորհրդանշական քայլ էր, որ Թուրքիան մոդեռն ապագայի համար օսմանյան անցյալը հետեւում է թողնում»,-նշվում է ամերիկյան ամսագրում:

Նշենք, որ թուրքական մամուլը այս հրապարակումը համարում է մեծ վիրավորանք Աթաթուրքին, քանի որ նրան ներկայացրել են մի ցանկում, որտեղ հայտնվել է նաեւ Հիտլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ