News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անկարայի կենդանաբանական այգում բենգալյան վագրը վանդակաճաղերը լայնացնելով անցել է հարեւանությամբ գտնվող առյուծի վանդակ եւ պատառ-պատառ արել առյուծին։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ առավոտյան Անկարայի Աթաթուրքի անվան կենդանաբանական այգու աշխատակիցները աշխատանքի են եկել եւ նկատել, որ բենգալյան վագրը անհետացել է վանդակից։  Սարսափահար աշխատակիցներն ավելի ուշ վագրին հայտնաբերել են հարեւանությամբ գտնվող առյուծի վանդակում քնած։ Իսկ վագրի կողքին եղել է առյուծի պատառոտված լեշը։ Կենդանաբանական այգու աշխատակիցները վագրին քնաբեր են ներկարկել եւ տեղափոխել իր վանդակ եւ կրկին ամրացրել վանդակաճաղերը։

Պարզվել է, որ բենգալյան վագրը կարողացել է վանդակաճաղերը լայնացնելով մտնել առյուծի վանդակ, եւ իր մեծ չափերի շնորհիվ պատառոտել առյուծին։ 

Այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կենդանաբանական այգին փակ է եղել այցելուների համար։ Հիշյալ հանգամանքը մտահոգությունների տեղիք է տվել թուրք հասարակության շրջանում, քանի որ նույնկերպ վագրը կարող էր դուրս գալ եւ վնաս հասցնել քաղաքացիներին։

Հայտնի է, որ այդ բենգալյան վագրը 2007-ին բերվել էր մի հանցագործ խմբավորման պարագլուխ Մեհմեդ Սելահաթինի Մերիհի առանձնատնից։ Հանցախմբի անդամները իրենց զոհերին տանում էին այդ առանձնատուն եւ վախեցնում  վագրով։

Հանցախմբի բացահայտվելուց հետո բենգալյան վագրը տեղափոխվել է Գազիանթեփի, այնուհետ՝ Անկարայի կենդանաբանական այգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ